cf. Ժանու.

• . ի-ա հլ. «գահաւորակ» Բուզ. հրտր. Պատկ. էջ 100 ժանուաւ՝ սխալ գրուած փխ. ժանուարաւ, էջ 159 ժանաւարս, էջ 163 ժանուարօք. ուրիշ օրինակ չկայ։ Յետին ժա-մանակից ունինք Զքր. սարկ. Բ. 128, 139 «Տարեալ մուծին ի ժանուարն. Եւ ի մտանել նորա ի ժանուարն, որ է քաճաւայ (=պրս. [arabic word] kaǰāva «ուղտաբարձ պատգարակ»)։

• = Պհլ. žanvar ձևից, որ աւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] žanbar, [arabic word] zanbar «մի տեսակ պատգարակ, genus ferculi vel feretri» (Vullers), «զչորս փալտս ռա-ռակուսի կապեալ, զմէջ նորին հիւսեն չուա-նաւ, կամ կապեն ի նմա զմասն ինչ գորգի, այսինքն կապերտի, և կամ զմասն ինչ մոր-թոյ և այնու տանին և կրեն այսր անդը զա-ղիւս, զցեխ և զաթար» (ԳԴ). բառիս հին աոս. ձևն էր *jani-wara-=զնդ. *ǰaini-bara-(տե՛ս Հիւբշ. Pers. Stud. 123 և 182). եմաս. տի փոփոխութեան համար հմմտ. տճկ. tej-gere, որ յատուկ է թէ մարդու և թէ՛ իրեղէն-ների։-Հիւբշ. 156։

• ՀՀԲ նշանակած է արդէն ժանաւար. ժանուար ձևերը. ՆՀԲ միայն ժանու, որ սխալ է. ՋԲ ժանու, ժանուար, ժանվար, իսկ ԱԲ ժանու, ժանաւար, ժանուար. Տէրվիշ. Մասիս 1881 մայ" 8 ուղիղ է համարում ժանու ձևը և սրանից ա-ծանցուած է դնում ժանուար։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Հիւբշ. ZDMG 56 (1882), 134 և յետոյ Պատկ. հրտր. Բու-ղանդի 1883, էջ 163, իբր պրս. zanbar «դահաւորակ կանանց»։ Մէնէվիշեան WZKM 3 (1889), 64 դնում է պրս.

• [arabic word] zan «կին»+վարել բառերից։ Հիւնք. ուղիղ մեկնութիւնը գիտենալով հան-դերձ՝ դնում է լտ. Juvenalis «Յոբնաղ» յատուկ անունից։